Միացե՛ք մեր մասնագիտական դասընթացներին, որոնք անցկացնում են ոլորտի փորձագետները
Դիտել դասընթացներըAI-ն համակարգիչների կողմից մարդկային բանականության նմանակման գիտությունն է։ Այն ներառում է խնդիրների լուծում, որոշումների կայացում, բնական լեզվի մշակում և մեքենայական ընկալում։ Մեր դասընթացները կօգնեն ձեզ յուրացնել հիմնական հասկացությունները և գործնական կիրառությունները։
ML-ը AI-ի ենթադաշտ է, որտեղ համակարգերը սովորում են տվյալների հիման վրա՝ առանց հստակ ծրագրավորման։ Մենք կուսումնասիրենք ալգորիթմներ, նեյրոնային ցանցեր, խորը ուսուցում և դրանց կիրառումները իրական աշխարհում։
Python-ը ամենահայտնի ծրագրավորման լեզուներից է, հատկապես տվյալների գիտության և AI-ի համար։ Մենք կսովորենք հիմնական սինտաքսը, գրադարանները (NumPy, Pandas, TensorFlow) և կիրառական նախագծերի մշակում։
Դասընթացը նախատեսված է սկսնակների և այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են յուրացնել վեբ ծրագրավորման հիմունքները։ Դուք կսովորեք HTML5, CSS3, JavaScript, Responsive Design և ինչպես ստեղծել իրական վեբ նախագծեր։ Դասընթացը ներառում է հիմնական ծրագրավորման թեմաներ՝ փոփոխականներ, թիպեր, օպերատորներ, ֆունկցիաներ, զանգվածներ, օբյեկտներ, JavaScript դասեր, ժառանգություն և this բանալի բառի օգտագործում։ Օգտագործվող գործիքները ներառում են DOM, BOM, Asynchronous JavaScript, GIT և Github։
Մաթեմատիկան հանդիսանում է բոլոր տեխնիկական գիտությունների հիմքը։ Մենք կկենտրոնանանք գծային հանրահաշվի, հավանականությունների, վիճակագրության և դիսկրետ մաթեմատիկայի վրա, որոնք անհրաժեշտ են AI և ML-ի համար։
3ds Max-ը հզոր գործիք է 3D մոդելավորման, անիմացիայի և վիզուալիզացիայի համար։ Մենք կուսումնասիրենք մոդելավորման տեխնիկաներ, նյութերի ստեղծում, լուսավորություն և վիզուալիզացիա սկսնակների և պրոֆեսիոնալների համար։
Տվյալների վիզուալիզացիան թույլ է տալիս հասկանալ և ներկայացնել բարդ տեղեկատվությունը։ Մենք կաշխատենք գրաֆիկների, դիագրամների և ինտերակտիվ վահանակների հետ՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Matplotlib, Seaborn և Tableau:
Լուսանկարչությունը արվեստ է և գիտություն։ Մենք կուսումնասիրենք կոմպոզիցիան, լուսավորությունը, կադրավորումը և հետմշակումը։ Կսովորենք աշխատել DSLR և միրոր լես տեսախցիկների հետ, ինչպես նաև Adobe Photoshop և Lightroom ծրագրերով։